Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր նոր CR7 խաղակոշիկների պրոմոակցիայի շրջանակներում փաթեթավորել և խաղակոշիկի է «վերածել» Պորտուգալիայի հավաքականում իր թիմակից Ռիկարդո Կուարեժմայի մեքենան:

Ռոնալդուն թվիթերյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը և տեղադրել լուսանկար.

«Հեյ, Կուարեժմա, կարծում եմ՝ մեր հաջորդ խաղին կարող ես մի փոքր արագությունդ ավելացնել»:

View image on Twitter

Կուարեժման իր հերթին կատարել է հետևյալ գրառումը.

«Կրիշտիանու, խնդրում եմ, ասա, որ դու իրականում ոչ մի նման բան չես արել մեքենայիս հետ»:

View image on Twitter

Նշենք, որ կիրակի օրը Լիսաբոնում պորտուգալացիները Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում կհանդիպեն Սերբիայի ընտրանուն:

Ronaldo re-designed Quaresma's car into the style of his Nike Mercurial Superfly CR7 football boots