Տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Գրիգորի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Ռուսաստանի հոկեյի Փառքի սրահի մատանիով:

Մրցանակը հանձնվել է դարպասապահի որդուն` Նիկիտա Մկրտչյանին. տեղեկացնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մատանին և մարզաշապիկը Մկրտչյանի որդուն հանձնել են Վլադիմիր Միշկին և ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Իգոր Տուզիկը:

Գրիգորի Մկրտչյանը 1956-թի օլիմպիական չեմպիոն է, ԽՍՀՄ-ի  9-ակի չեմպիոն, աշխարհի երկակի  և Եվրոպայի եռակի չեմպիոն: