Անիմացիոն կինոյի ռեժիսոր և նկարիչ Յուրի Տրոֆիմովը մահացել է Մոսկվայում 75 տարեկանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա աշխատել է այնպիսի հայտնի մուլտֆիլմերի մի քանի սերիաների ստեղծման վրա, ինչպիսիք են «Զմրուխտե քաղաքի կախարդը», «Անգետիկի և նրա ընկերների արկածները», «Անգետիկն արև ային քաղաքում»:

 

animator.ru կայքի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նա Դոնալդ Բիսետի հեքիաթների հիման վրա ստեղծել է աղջկա և վիշապի արկածների մասին ֆիլմեր:

 

Յուրի Տրոֆիմովը ծնվել է 1940 թվականին: Աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունում: 1972 թվականին որպես ռեժիսոր և նկարիչ մասնակցել է «Անգետիկի և նրա ընկերների արկածները» մուլտֆիլմի մի քանի սերիաների ստեղծմանը, այնուհետև աշխատել այլ մուլտֆիլմերի ստեղծման վրա:

 

«Նա սիրում էր կյանքը, արվեստը, երիտասարդությանը: 2014 թվականին «Պայծառ հրեշտակ փառատոնին» նա ստացել է «Ռուսական կինեմատոգրաֆի խթանման ոլորտում ծառայությունների համար» մրցանակ: Ցավոք, դա իր միակ մրցանակն էր»,-ընդգծվում է հաղորդագրությունում: Նրա վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 29-ին: