Շիրակի մարզում ընթացքի մեջ են 2015 թվականի գարնան գյուղատնտեսական և ոռոգման նախապատրաստական աշխատանքները: Մարզի 29 հազար գյուղացիական տնտեսություններում ցանվել են 26 հազ. 545 հա աշնանացան ցորեն, ինչն անցած տարվա համեմատ ավելի 2 հազ. 160 հեկտարով, կատարվել է 13 հազ. 665 հա ցրտահերկ: Այս մասին մարտի 27-ին Շիրակի մարզպետարանում կայացած մարզա յին խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:
«Ցանքատարածությունների ավելացմանը նպաստել է ՀՀ կառավարոթյան կողմից իրականացվող՝ սերմնարտադրության ու սերմնաբուծության ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում, մարզի գյուղացիկան և ֆերմերային տնտեսություններին հատկացվել է շուրջ 120 տոննա բարձրորակ ցորենի էլիտար սերմացու՝ ներկրված ՌԴ-ից:
Սրանով մարզում կատարվել է շուրջ 400 հա ցանք, որից ստացված առաջին վերարտադրության սերմացուն աշնանը տրվելու է Շիրակի մարզի համայքներին, բացի այդ, 2013 թվականին իրականացված Էլիտային ցորենի արտադրության ծրագրից մնացած 1900 տոննա ցորենի սերմացու է տրվել մարզի 68 համայնքների, որով իրականցվել է ավելի քան 6 հազար հա ցանք: Առաջին և էլիտային վերարտադրության սերմացուի ընդհանուր ցանքը կազմում է Շիրակի մարզի ցորենի ընդհանուր ցանքատարծությունների 25 տոկոսը: Հաշվի առնելով այն, որ այս ծրագիրը շարունակական է՝ 2 տարի հետո մարզում մենք կունենաք բարձրորակ ցորենի սեմացու՝ նախորդ տարիների ծերացած սերմացուի փոխարեն»,- նշեց Մովսես Մանուկյանը՝ ավելացնելով, որ մարզում ցորենի միջին բերքատվությունը ևս վերջին տարիներին աճ է գրանցել:
Աճեցված բարձրորակ սերմացուն ոչ միայն օգտագործվում է Շիրակում, այլ նաև ՀՀ մյուս մարզերում: Բայց, ցավոք, խնդիր կա տրված սերմացուի դիմաց գումարների հավաքագրման ուղղությամբ: Հատկապես համայնքների կողմից լուրջ թերացում է արձանագրվել 2012-2013թթ© և 2013-2014թթ© առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարների հավաքագրման ուղղությամբ: 2012-2013թթ© համայնքների կողմից չի հավաքագրվել շուրջ 6 մլն դրամ և 2013-2014թթ©՝ 20©2 մլն դրամ: Այս պարագայում գումարների հավաքագրումը կապահովվի ծրագրի շարունակականությունը:
«Գարնանացանի աշխատանքները սկսվել են, և կառավարությունը նույն կերպ աջակցում է այդ աշխատանքներին: Հաշվի առնելով այն, որ 2014 թվականին կարկտարահության հետևանքով մարզում տուժեց մոտ 38 համայնք, որոնց վնասը կազմում էր 70-100 տոկոս, կառավարությունն, այն սերմացուն, որը տրամադրել էր վճարովի՝ ամբողջությամբ տրամադրեց անվճար. դա կազմեց գարնանացան գարու սերմացուի մոտ 570, առվույտի 50 և եգիպտացորենի սերմացուի 12 տոննա: Բացի այդ, այն համայնքների համար, որոնք կատարել են համապատասխան մուծումներ գարնանացան գարու, կորնգանի և առվույտի ուղղությամբ, մարզը ներկայացրել է հայտ, և դրանք ներկրվել են»,- հայտնեց պատասխանատուն:
Այս պահին մարզ է ներկրվել գարնանացան գարու 180 տ կորնգանի 65 և առվույտի 1 տոննա սերմ: Բացի այս ծրագրից, ՀՀ կառավարության կողմից իրականացվում է նաև «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում 2014թ ընթացքում մարզի համայնքների կողմից գնվել է 4888©05 տ ազոտական պարարտանյութ: 2015 թվականին հայտ է ներկայացվել 5000 տ ազոտական պարարտանյութի համար ներկրվել է և համայնքներին է բաշխվել շուրջ 1900 տ:
«ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վեռալանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2014թ. ընթացքում մարզի համայնքների կողմից գնվել է 3.438.364 լիտր դիզելային վառելանյութ: 2015 թվականին հայտ է ներկայացվել 3.5 մլն լիտր դիզելային վառելանյութի համար« բաշխվել է 100 հազ. լիտր: «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի շրջանակներում մարզի համայնքների կողմից գնվել է 9285 տ կալիումական և 92©1 տ ֆոսֆորական պարարտանյութ: 2015 թվականին հայտ է ներկ այացվել 150 տ ֆոսֆորական« 150 տ կալիումական պարարտանյութի համար:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական տեխնիկային՝ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում 2014թ© մարզ է ներկրվել 13 միավոր ՄՏԶ մակնիշի տրակտոր եւ գյուղատնտեսական գործիքներ: 2014թ© «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում մարզի 7 համայնքներում ձեռք է բերվել 12 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:
Արմենուհի Մխոյան