Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալլաէտդդին Բուրուջերդին խստորեն քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլ լիեթ» պարբերականը:

 

 

Բուրուջերդին նշել է, որ եթե վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականությունը դիտարկենք որպես շղթա, ապա այդ շղթայի տարբեր օղակներում Անկարան անհաջողության է մատնվել: «Սիրիան սրա ամենաակնհայտ օրինակներից մեկն է: Անկարան, որը ցանկանում էր իշխանափոխության հասնել Սիրիայում, պարտության մատնվեց:

 

 

Իրաքում էլ նման իրավիճակի դեմ դիմաց է հայտնվել»,- նշել է նա: Քննադատելով Թուրքիայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ' Բուրուջերդին հույս է հայտնել, որ առաջիկայում պաշտոնական Անկարան կվերանայի այս քաղաքականությունը: