Համացանցում հազարավոր մարդիկ կիսվել են սիրիացի երեխայի լուսանկարով, ով արհավիրքներից սարսափած լուսանկարչական ապարատը համարել է զենք և այն տեսնելով՝ ձեռքերը վեր բարձրացրել ու բացականչել. «Մի՛ կրակեք, հանձնվում եմ»: Այս մասին հայտնել է բրիտանական BBC լրատվական գործակալություն:
Լուսանկարն արվել է լուսանկարիչ Օսման Սագիրլիի կողմից 2012թ., երբ նա աշխատել է հումանիտար կազմակերպության հետ և այցելել միջազգային փախստականների ճամբարները:
Լուսանկարում պատկերված աղջնակը 4-ամյա Հուդիան է, ով իր մոր և քույր ու եղբայրների հետ ապաստան է գտել թուրքական սահմանին մոտ գտնվող ճամբարում՝ Համայում ռմբակոծության հետևանքով հորը կորցնելուց:
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի խոսքով՝ Սիրիայում չորս տարի տևած պատերազմի հետևանքով մոտ 10 միլիոն սիրիացի փնտրում է ապաստան կամ տեղահանվել է: Զոհվածների մոտավոր թիվը հասնում է 250 հազարի: 3 միլիոն մարդ փախստական է դարձել: