Մեկ շաբաթ շարունակ Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի Մանկական երգչախմբերի ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված կլինի Հայաստանին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 1-ին «Մեղարոն Մուսիկիս» համերգասրահում: Մինչեւ ապրիլի 6-ը շարունակվող փառատոնին Հայաստանից որպես հատուկ հյուր հրավիրվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը' Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Ապրիլի 3-ին կկայանա երգչախմբի մենահամերգը: Ապրիլի 6-ին կկայանա փառատոնի գալա-համերգը, որի ավարտին մասնակից բոլոր երգչախմբերը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: