Հայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը 2015 թվականի փետրվարի վերջին կազմել է 1 միլիարդ 260.9 մլն դոլար' հունվարի համեմատ նվազելով 6,67 տոկոսով կամ 90.2 մլն դոլարով:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից:

 

Համախառն պահուստների կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 255.4 մլն դոլար, որից 915.5 մլն դոլարը' արժեթղթեր, իսկ 339.9 մլն-ը՝ կանխիկ արտարժույթ և ավանդներ։

 

2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015թ. հունվարին արդեն պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 351,1 մլն դոլար' 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 10,2 տոկոսով։