ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում քննարկումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ:
Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ դրական քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տեղի ունեցող դեպքերի և հետագա քայլերի մասին»,- գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախահագահը: