Մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված ապրանքների ծավալը հունվար-փետրվարին կազմել է 260 տոննա: Դրանց արժեքը դրամային արտահայտությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ, իսկ դոլարով' 5.8 մլն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնու թյան ծավալներն աճել են շուրջ 22 տոկոսով:

 

Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների 42.9 տոկոսն ուղարկվել է Շվեյցարիայից, 24.2 տոկոսը՝ ԱՄՆ-ից, 10 տոկոսը՝ Ավստրալիայից, 6.2 տոկոսը՝ Հնդկաստանին:

 

Ստացված օգնության 56.9 տոկոսը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.6 տոկոսը' սարքեր և ապարատները, 7.1 տոկոսը' մանածագործական իրերը, 5.3 տոկոսը' կոշկեղեն, գլխարկներ և հովանոցները, 3.3 տոկոսը' մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.2 տոկոսը' տարբեր արդյունաբերական ապրանքները: