Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ ՈՒկրաինայում խաղաղության հաստատումը դեռ հեռու Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է Bloomberg մեդիահոլդինգին տված հարցազրույցում, որը ապրիլի 2-ին տարածել Է նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Այնտեղ շատ են իրադարձությունները, տարբեր միտումները: Կարճ ասած՝ չԷի ցանկանա, որ դա խաղաղություն լիներ փոթորկից առաջ,-նշել Է բելառուսական պետության ղեկավարը:-Կան որոշակի լարվածություններ, ես նույնիսկ կասեի ավելին՝ որոշակի միտումներ եւ փաստեր, գործոններ, որոնք ստիպում են խոսել այն մասին, որ ՈՒկրաինայում խաղաղության հաստատումը դեռ հեռու Է»:

 

Լուկաշենկոն նաեւ այն կարծիքին Է հայտնել, որ Մինսկի համաձայնություններին, բանակցային գործընթացին պետք Է միանար ԱՄՆ-ը: «Ես կարծում եմ, որ առանց ամերիկացիների Ուկրաինայում ոչ մի կայունություն հնարավոր չԷ…, եթե ամերիկացիները ցանկանում են, որ այստեղ խաղաղություն եւ կայունություն լինի, նրանք անհապաղ պետք Է միանան այդ գործընթացին»,-ասել Է նախագահը:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այստեղ որոշիչ դեր Է խաղում նաեւ բուն Ուկրաինայում ներքաղաքական գործընթացների տեսակետից, եւ այն տեսանկյունից, «որ նստեն սեղանի շուրջը եւ Ռուսաստանի հետ համաձայնության գան Ուկրաինայի հարցում»: «Եթե Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ցանկանան, որ այնտեղ խաղաղություն լինի, տվյալ դեպքում՝ Ուկրաինայի արեւելքում, հարցը կլուծվի միանշանակ»,-ասել Է Լուկաշենկոն:

 

Ըստ ՏԱՍՍ-ի, Բելառուսի նախագահը նաեւ նշել Է, որ եթե ԱՄՆ-ը լուրջ զենք մատակարարի Ուկրաինային, ապա դա կնպաստի հակամարտության բորբոքմանը: «Այդ դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի հակազդել դրան»,-ասել Է Լուկաշենկոն: