ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 2-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ։

 

 

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորել բարձրաստիճան փոխայցելությո ւնները, միջկառավարական հանձնաժողովի գործունեության և խորհրդարանական շփումների ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, մշակութային փոխանակումների խրախուսումը:

 

 

Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարներն անդրադարձել են միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման հարցերին։