Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան հասարակության համար ընկալելի դարձնել այն փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել սահմանադրական բարեփոխումների միջոցով: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

 

 

«Այստեղ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերն իրենց մասնակցությունն ունենան պետության և ժողովրդի համար այս կարևոր խնդրում: Դա կարևորում է նաև ՀՀ Նախագահը, ինչի մասին է խոսում այն հանգամանքը, որ նա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տվեց քաղաքական ուժերի հետ քննարկուներ անցկացնելուց հետո: Մենք պետք է համատեղ ջանքերով կարողանանք հասարակության համար ընկալելի դարձնել այս փոփոխությունները' բարեփոխումեր, որ նախատեսում ենք իրականացնել սահմանադրական բարեփոխումների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ավետիսյանը:

 

 

Պատգամավորն ակնկալեց, որ բոլոր քաղաքական ուժերը կունենան առաջարկներ, որոնք կանցնեն քննարկումների փուլ, ինչի արդյունքում կձեւավորվի մի փաստաթուղթ, որն ընկալելի կլինի թե' քաղաքական ուժերի, թե; հասարակության համար:

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Հայեցակարգին հավանություն տալուց առաջ Նախագահը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի հետ, որոնք հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Իշխանությունները չեն բացառել, որ վերջնական արդյունքում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սահմանադրական բարեփոխումների վերաբերյել երկու օրինագիծ: