Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզարշավի հոլովակներում օգտագործել է դրվագներ, որտեղ հանդես է գալիս որպես քաղաքացիական նախաձեռնությունների թիկունքում կանգնած պաշտոնյա։ Մաշտոցի պուրակում ուղիղ մեկ տարի առաջ սկսված և երեք ամիս տևած քաղաքացիական պայքարում ՀՀ ինքնորոշված քաղաքացիները պայքարել են հենց Սերժ Սարգսյանի վարչակարգի սնած օլիգարխների բիզնես շահերի և դրանց հետևանքով արտոնված ապօրինությունների դեմ։ Բայց և այնպես ստացվում է, որ իբր թե իշխող կուսակցությունը, քաղաքացու հետ ուս ուսի տված, պայքարել է ինքն իր դեմ, իր գործարար շահերի և իր իսկ ապօրինությունների դեմ։ Սա կատարյալ աբսուրդ է և իրականության խեղաթյուրում՝ հատուկ քարոզչական նպատակներով։
Շահագործելով քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը՝ ՀՀԿ առաջնորդի քարոզչությամբ զբաղվող թիմը փորձում է ներկայացնել այն որպես Սերժ Սարգսյանի արժանիք, ինչը առնվազն ծիծաղելի է, իսկ իրականում զարհուրելի մի կեղծիք։ Սրանով անուղղակիորեն արդարացվում են նաև քաղաքաշինական, բնապահպանական օրինախախտումները և մարդու իրավունքների ոտնահարումների պարբերական թողտվությունը հենց իշխող ռեժիմի կողմից, որպեսզի քաղաքացին, այլընտրանք չունենալով, ակտիվություն դրսևորի, ինչից հետո էլ իշխանական քարոզչամեքենայի միջոցով ներկայացնել թե «քաղաքացիական հասարակությունը երբեք այսքան ակտիվ չէր եղել»։
Նման կլոունադայով զբաղվող PR թիմը վերոհիշյալ թեկնածուի համար ստեղծել է հիպեր-իրականության մի պատկեր, որը, չնայած տրամագծորեն հակադիր է իրական պատկերին, սակայն հաշվարկված ձևով հրամցվում է ողջ հանրությանը։ Նկատվում են նաև բիբլիական և այլ մոտիվների միջոցով քաղաքական կերպարի ֆետիշացման երևույթներ։
Մենք ամոթալի և զազրելի ենք համարում քաղաքական քարոզչության բոլոր այն դրսևորումները, որոնց միջոցով շահագործվում է ազատ քաղաքացու կերպարը, նրա պայքարն ու հաղթանակները։ Դատապարտում ենք տեղեկատվական այնպիսի մեթոդիների կիրառումը, որոնցով քաղաքական այս կամ այն գործիչը դիտավորյալ կերպով սխալ է մեկնաբանում և սեփական քարոզչական նպատակներով օգտագործում իր հետ առնչություն չունեցող, ավելին՝ հենց իր վարչական-քաղաքական գործելակերպի դեմ ուղղված քաղաքացիական գործողությունները և շարքային քաղաքացիների համատեղ ջանքերով ձեռքբերված արդյունքները։
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Նախընտրական քարոզարշավ-շոու եւ ուղեղների լվացում
19:19 - 2.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
13/03/18 10:20
Զորավարժություն կամ նախընտրական քարոզարշավ
17/06/16 13:40
Արդեն ոչ պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզարշավը
07/07/24 08:00
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել
13/02/24 08:48
Արդեն նախընտրական շտաբի մասին են մտածո՞ւմ. «Փաստ»
03/02/24 09:25
«Հրապարակ». ՔՊ-ականները նախընտրական եռուզեռի մեջ են
04/01/24 14:23
Շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը. ՊԵԿ նախագահ
08/12/23 16:04
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան