Ղազախական «Տոբոլի» էստոնացի կիսապաշտպան Սերգեյ Մոշնիկովն անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին և նշել, որ հայ մասնագետը պրոֆեսիոնալ է իր գործում:
«Այո, նա իր գործի վարպետն է: Վարդան Ռազմիկովիչը գլխավոր մարզիչն է և նա ավելի լավ գիտի՝ որտեղ և ինչպես ինձ պետք է օգտագործել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: