Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆտի (իսլամի սունի ուղղության հոգեւոր առաջնորդ) Աբդուլազիզ Ալի Շեյխը հայտարարել է, որ անհրաժեշտություն ծագելու դեպքում տղամարդուն թույլատրվում է ուտել սեփական կնոջը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մուֆտին հայտարարել է Լոնդոնում հրապարակվող «Ալ Գուդսուլ Արաբի» թերթին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով իր նոր ֆեթվան (կրոնական ուղերձ), մուֆտին ասել է. «Եթե տղամարդը սովից մահվան շեմին է հասել, այդ ժամանակ նա կարող է ուտել իր կնոջ մարմնի մի մասը: Դա պայմանավորված է այն բանով, որ կինը պետք է ամբողջությամբ ենթարկվի տղամարդուն»:
Սակայն մուֆտին այդպես էլ չի պարզաբանել, թե նման պայմաններում ինչպես պետք է վարվի սովահար կինը:
Թերթը գրում է, որ վահաբի (իսլամի սալաֆի աղանդ) մուֆտիի այդ «հետաքրքիր» ֆեթվան լուրջ բողոք է առաջացրել արաբական աշխարհում: