ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը' կառավարությունը որոշել է 2015թ. ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 18' շաբաթ օր:

 

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2015թ. ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ: