Թուրքիայի Մերսին նահանգում բողոքի ակցիաներ են սկսվել այդ երկրում «Աքքույու» կոչված առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը:
Հազարից ավելի ցուցարարներ հավաքվել են ատոմակայանի կառուցման վայրում եւ իրենց բողոքն են արտահայտում ատոմակայանի կառուցման դեմ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրաշիթեր է կիրառել, սակայն, չի կարողացել ցրել ակցիայի մասնակիցներին:
Ավելի վաղ Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման դեմ արտահայտվել էին նաեւ մի շարք քաղաքական կուսակցություններ:
Այսօր Մերսինի Աքքույու քաղաքում տեղի է ունեցել ատոմակայանի շինրարության հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է այդ երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը եւ ատոմակայանի շինարարությունն իրագործող ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչը:
Ատոմակայանը կառուցվում է 15 մլն բնակչություն ունեցող Ստամբուլը էլեկտրաէեներգիայով անխափան մատակարարելու համար: Այն պետք է արտադրի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի 28 տոկոսը: