Ադրբեջանական բանակը ապրիլի 15-ին կորցրել է հերթական զինծառայողին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը հայտնում է, որ Բիլասուվարի շրջանից զինծառայության զորակոչված ենթասպա Շահմուրադ Հիլալ օղլու Ալիզադեն «հակառակորդի գնդակից սպանվել է առաջնագծի Աղդամի հատվածում»: Շ. Ալիզադեն հուղարկավորվել է Բիլասուվարում: Զինծառայողի հուղարկավորությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ:
«Ազադլըգ»-ը հրապարակել է զինծառայողի հուղարկավորման լուսանկարները:
Սոցիալական ցանցերում այս մասին լուրը տարածվել էր ապրիլի 14-ին: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանել:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 66 զինծառայող եւ ավելի քան 30 վիրավոր: