Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Յուրգեն Կլոպին և նշել, որ իր համար մեծ պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը:

Հիշեցնենք, որ Կլոպն ամռանը կլքի դորտմունդյան թիմը:

«Ինձ համար մեծ պատիվ էր և անմոռանալի փորձ Ձեզ նման մարդու հետ աշխատելը: Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և աշխատասիրությունն իմ կարիերայի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել: Շնորհակալություն, մարզի՛չ, Ձեր վստահության, ուղղորդման և ինձ վրա ունեցած ներդրման համար»,- Մխիթարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: