Ֆրանսիայում կհրատարակվի ծայրահեղականների կողմից սպանված Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնյեի գիրքը: Այս մասին հայտնել է BBC-ն:

 

Ինչպես նշում է հրատարակչության ներկայացուցիչը, այդ գիրքը Շարբոնյեն ավարտել է մահվանից երկու օր առաջ: Գրքում ասվում է, որ աշխարհում ռասիզմի դեմ պայքարը սխալմամբ փոխարինվել է «իսլամաֆոբիայի դեմ պայքարով»:

 

2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա զինված հարձակման ընթացքում սպանվել է 12 մարդ, այդ թվում' գլխավոր խմբագիրը և երկու ոստիկան: