Հուժկու պայթյուն Է տեղի ունեցել Կոլիմա հրաբխի խառնարանում, հրաբուխ, որ գտնվում Է Մեքսիկայի մայրաքաղաքից 480 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել են քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները, հրաբխաերախից ժայթքել Է մոխրի եւ գոլոշու ամպ, որը հասել Է ավելի քան 3,5 հազար մետր բարձրության:

 

Արտանետման հետեւանքով «մոխրի տեղումներ» են գրանցվել Խալիսկո արեւմտյան նահանգի մի քանի մունիցիպիաների տարածքում: Բնակչությանը խորհուրդ Է տրված միջոցներ ձեռնարկել շնչուղիների պաշտպանության համար եւ առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ իրենց տներից:

 

Կոլիմա հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակերեւույթից շուրջ 4 հազար մետր Է, ակտիվության վիճակում Է գտնվում արդեն ավելի քան 500 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: