Ապրիլի 16-ին ամենամյա «Ուղիղ գծից» հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Վատիկանը կկարողանան լուծել լարվածությունը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 

«Ես չեմ ցանկանում խառնվել Հռոմի պապի տարաձայնությանը Թուրքիայի հետ: Հռոմի պապերն այնքան հեղինակավոր են: Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում աշխարհում, որ նա կկարողանա գտնել միջոց բացատրվելու մոլորակի բոլոր մարդկանց հետ' անկախ նրանց կրոնական պատկանելիությունից»,- ասել է Պուտինը:

 

Նախագահը հույս է հայտնել թուրք քաղաքական գործիչների խելամտության վերաբերյալ: «Նրանք խելացի մարդիկ են և բավականին ճկուն, որպեսզի պարզեն և, եթե խնդիրներ են առաջանում, լուծեն»,- նշել է նախագահը: