Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ներողություն է խնդրել թիմակից Չավիից՝ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Սևիլիայի» դեմ խաղում իր պահվածքի համար. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Հանդիպմանը Լուիս Էնրիկեն Նեյմարի փոխարեն 74-րդ րոպեին դաշտ է դուրս բերել Չավիին, ինչը զայրացրել է բրազիլացուն՝ վերջինս դժգոհություն է հայտնել:
Այնուամենայնիվ, Նեյմարը ներողություն է խնդրել թիմակցից: