Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման աջակիցներից ռումինացի պատգամավորները կոչ են արել Անկարային հրաժարվել ժխտողականության քաղաքականությունից: «Արմենպրես»-ը ներկայացնում է նրանց դիրքորոշումները, որոնք հնչեÉ են բանաձևի քննարկման ժամանակ և դրանից հետո:

 

 

Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Քրիստիան Պրեդան, ով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի համահեղինակներից է և ԵԺԿ կողմից բանաձևի տեքստի մյուս քաղաքական խմբերի հետ բանակցողը, նախագծի քննարկման ժամանակ հանդես է եկել աջակցական ելույթով: «ԵԽ-ն կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցմանը: Սա կոլեկտիվ հիշողության հարց է եւ ոչ թե պատմական' ինչպես դա ասում է նախագահ Էրդողանը: Սա քաղաքական գործիչների պարտավորությունն է, եւ ոչ թե պատմաբանների»:

 

Մեկ այլ ռումինացի եվրոպառլամենտական' քրիստոնյա-դեմոկրատ Յուլիու Վինկլերը նախագծի ընդունումից հետո տարածելել է «Պատերազմը եւ մարդկության դեմ հանցագործությունները անհնար են միացյալ Եվրոպայում» խորագրով մամուլի հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում է. «Հայերի դեմ կատարված ցեղասպանության ոգեկոչումը մեզ հիշեցնում է այն կարեւորագույն շարժառիթը, որն ընկած է Եվրոպայի միավորման շարժման հիմքում: Անցյալ տարվանից սկսվել են Եվրոպայի համար բացառիկ նշանակություն ունեցող տարբեր դեպքերի 100-ամյակների հիշատ ակումները, որոնց թվում է նաեւ Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգությունները:

 

 

Եթե թույլ տանք, որ ազգայնականները, քսենոֆոբները, դեմագոգներն ու պոպուլիստները այս առիթներն օգտագործեն իրենց նեղ շահերը առաջ տանելու համար, ապա ինքներս ներդրում կունենանք այն վստահության ճգնաժամի մեջ, որում ներկայումս գտնվում է Եվրոպան: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը լավ առիթ է հիշելու այն արժեքները, որոնք մոտեցրել են եվրոպական ժողովուրդներին»,- նշում է Վինկլերը:

 

 

Բանաձևի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ռումինացի եվրապատգամավոր, Սոցիալիստների եւ ժողովրդավարների առաջադեմ ալյանսի արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Վիկտոր Բոշտինարուն: Նա ողջունել է նախագիծը և նշել, որ միանում է նրանց, ովքեր հարգանքի տուրք են մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին, հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության վայրագություններից զոհվածների հիշատակին:

 

 

«Անցյալի հիշատակը պետք է օգտագործվի վայրագությունների կրկնվելուց խուսափելու համար»,- նշել է Բոշտինարnւն և ավելացրել, որ կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային առանց նախապայմանների հաստատել եւ իրականացնել 2009 թվականին ստորագրված արձանագրությունները, ջանքեր գործադրել եւ կատարել այն բոլոր քայլերը, որոնք կբերեն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

 

 

Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման օրը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններ է տարածել նաեւ Ռումինիայի նախկին ԱԳ նախարար (օգոստոս, 2012-նոյեմբեր, 2014), ներկայումս վարչապետի պատվո խորհրդական Տիտուս Կոռլացեանը: Մեկնաբանելով հարցը Radio France Internationale-ի հետ հարցազրույցում' նա նշել է, որ ԵԽ բանաձևը «քաղաքական փաստաթուղթ է եւ խոսքը ծանրակշիռ քաղաքական գործիքի մասին է, չնայած այն հանգամանքին, որ չունի պարտավորեցնող իրավական ուժ:

 

 

Դա էլ պատճառ է հանդիսացել Թուրքիայի այդպիսի արձագանքին՝ հաշվի առնելով, որ նա ԵՄ անդամակցության թեկնածու է արդեն երկար տարիներ»: Լրագրողի ուղիղ հարցին, թե ինչու Ռումինիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Կոռլացեանը կրկնել է պաշտոնական Բուդապեշտի Ãեզերը. «Սա հարց է, որը չափազանց շատ հույզեր է առաջացնում քաղաքական հարթության վրա: Տեսանք Թուրքիայի արձագանքը Վատիկանին, քննադատությունները ԱՄՆ Նախագահ Օբամայի հասցեին, ով չի կատարել «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու խոստումը:

 

 

Բոլոր այս տարիների ընթացքում Բուխարեստում այս հարցից խու սափել են, եւ զգուշություն է ցուցաբերվել այս հարցի քաղաքական նրբության մեջ ներգրավվելիս: Մեզ մոտ' Բուխարեստում, գերադասվել է հարցը քննարկել պատմական հարթության վրա: Խրախուսվել է նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությունը, որը հնարավորություն կտա երկու շահագրգիռ երկրներին քաղաքական երկխոսության միջոցով վերջապես հասնել հարմար հանգուցալուծման: Ես կարծում եմ, որ, չխառնվելով, Ռումինիան իմաստուն մոտեցում է ցուցաբերել այս չափազանց նուրբ հարցում, խրախուսելով ու աջակցելով երկու երկրներին իրենց միջեւ հարթելու տարբերությունները:

 

 

Ի դեպ, նույն օրը Ռումինիայի գնչուների կազմակերպությունը միացել է «1915-2015. հիշատակենք Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում. եվրոպացիները, հայերն ու թուրքերը համախմբվում են» հանրագրին՝ կազմակերպության անունից տարածելով համապատասխան մամուլի հաղորդագրություն: Այս հանրագրին միացավ նաև ԵԺԿ ներկայացնող ռումին եվրոպատգամավոր Տրայան Ունգուրեանուն: