Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ապրիլի 18-ին կբացվի «Ցեղասպանու­թյան ենթարկված հայ բժիշկները» խորագրով ցուցահանդես, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսում կներկայացվեն Օսմանյան կայսրությունում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված 30 նշանավոր հայ բժիշկների և բուժաշխատողների մասին փաստավավերագրական նյութեր, 19-20-րդ դարերի բժշկական գործիքներ և պարագաներ, հայ ազգային-ազատագրական պայքարին և ինքնապաշտպանու­թյանը վերաբերող գրքեր:

 

Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա հոգեբույժ Հարություն Մինասյանի «Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կավարտվի դասական երաժշտության երեկոյով: