Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում 3։1 հաշվով հաղթեց Սարանսկի «Մորդովիային»:

 

 

Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Կուինսի Պրոմեսը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հյուրերի պահեստայինների թվում էր և, դուրս գալով փոխարինման, գոլի հեղինակ դարձավ ավելացված ժամանակում:

Այս հաղթանակի շնորհիվ «Սպարտակը» վաստակեց 39 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ: