Ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,987,043 դոլար 472.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73,761,413 դոլար 473.94 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵ ՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել 14,000,000 ԱՄՆ դոլար 473.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 472.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,253,033 եվրո 501.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,957,806 եվրո 505.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 750,471,418 ռուբլի 9.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 194,124,846 ՌԴ ռուբլի 9.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

 

Ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27 մլն ԱՄՆ դոլար: