Արտարժույթի ներբանկային շուկայում ՀՀ բանկերի կողմից գնվել է 110 միլիոն 270 հազար 71 դոլար՝ 407.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112 միլիոն 147 հազար 581 ԱՄՆ դոլար՝ 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկ ած ժամանակահատվածում իրականացվել է 7 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 1 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 միլիոն 376 հազար 938 եվրո՝ 514.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 24 միլիոն 903 հազար 654 եվրո՝ 517.98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 921 միլիոն 709 հազար 294 ՌԴ ռուբլի՝ 10.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 167 միլիոն 116 հազար 977 ՌԴ ռուբլի՝ 10.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Սեպտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն ԱՄՆ դոլար: