Արտարժույթի ներբանկային շուկայում ՀՀ բանկերի կողմից գնվել է 110 միլիոն 270 հազար 71 դոլար՝ 407.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112 միլիոն 147 հազար 581 ԱՄՆ դոլար՝ 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկ ած ժամանակահատվածում իրականացվել է 7 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 1 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 միլիոն 376 հազար 938 եվրո՝ 514.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 24 միլիոն 903 հազար 654 եվրո՝ 517.98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 921 միլիոն 709 հազար 294 ՌԴ ռուբլի՝ 10.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 167 միլիոն 116 հազար 977 ՌԴ ռուբլի՝ 10.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Սեպտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն ԱՄՆ դոլար: