Կանադայի խոշորագույն քաղաքում` Տորոնտոյում, ապրիլի 19-ին հազարավոր մարդիկ են հավաքվել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հավաքին: Այս մասին հայտնում է ctvnews.ca-ն:

 

Նշվում է, որ նույն օրը մի քանի տասնյակ թուրք բողոքի ցույց է կազմակերպել քաղաքի Քուինս այգում՝ ծածանելով իրենց ազգային դրոշը: Այնուհանդերձ, թուրքական կողմի ցույցը չի խոչընդոտել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հավաքին:

 

Ինչպես հաղորդվում է, հավաքին մասնակցած հայտնի մարդկանց թվում են եղել հանրահայտ հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին, Օնտարիո նահանգի վարչապետ Քեթլին Վինն ու Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին: Ըստ իրավապահների` հավաքին մասնակցել է նվազագույնը 2.000 մարդ:

 

Տեսանյութը դիտել այստեղ: