Ավտոապահովագրության համակարգում այս տարվա առաջին երեք ամսում կատարվել են 2.2 մլրդ դրամի հատուցումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, հատուցման միջին չափը մարտին կազմել է շուրջ 214 հազար դրամ:
Մարտի ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3 հազար 482, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 516 դիմումով։
2015 թվականի մարտ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 53 տոկոս: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 426 հազար 139: