Սոմալիի հյուսիսում Պունտլանդ ինքնավար շրջանում պայթեցվել է ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, գրում է interfax.ru-ն:

Որոշ տվյալներով' մահացել է առնվազն վեց մարդ:

 

 

Ռումբը ենթադրաբար տեղադրված է եղել ավտոբուսի նստարաններից մեկի տակ և գործողության է դրվել հեռակառավարման միջոցով:

 

 

Նման դեպքերը հաճախակի երևույթ չեն Սոմալիի հյուսիսային հատվածում: Դեռ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: