Կոպենհագենի Մայր Տաճարում հայ և դանիացի բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ տեղի է ունեցել պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցել են Դանիայում ՀՀ դեսպանը, Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչները, պատվավոր հյուրեր, լրագրողներ և հարյուր ավոր դանիացիներ:

 

 

«Այդ երեկո հայ և դանիական եկեղեցիների ծիսակարգերը միահյուսվեցին հիշատակի արարողության ժամանակ, իսկ դանիական և հայկական երգչախմբերը կատարեցինն հայ և դանիական հոգևոր երգեր: Ի նշան հիշատակի և պահանջի' վառվեցին նաև հարյուրավոր մոմեր»,- ասված է Դանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբու քյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ: