2004թ Ձյուդոյի աշխարհի չեմպիոն, 2007թ.աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,2007թ. Պանամերիկյան խաղերի հաղթող, 2008թ.օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, այժմ արդեն Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի Ռոնդա Ռոուզին ժամանել է Երևան:

Ռոուզին մարզվում է ԱՄՆ-ում՝ «Glendale Fighting Club» ում, հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ: Նա իր պարտքն է համարել հարգել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Տեսանյութը և լուսանկարները՝ shamshyan.com-ի