Ապրիլի 24-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել: Այս մասին գրում է հայտնում է «Ֆըրաթ» լրատվական գործակալությունը:

 

Հայկական համայնքի և Դեմոկրատական ուժերի միության համատեղ ջանքերով կազմակերպված ցույցին ավելի քան 4 հազար մարդ է մասնակցել: Հավաքվածները Թուրքիայի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև իրենց երախտիքի խոսքը հայտնել Ավստրիային, որն օրերս ճանաչել է Ցեղասպանությունը:

 

Հիշեցնենք, որ Ավստրիայի խորհրդարանն ապրիլի 21-ի առավոտյան ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիային կոչ անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ: