armsport.am Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին: Նա նաեւ նշել է, որ բելգիացու յուրաքանչյուր ոտքն արժե 100 միլիոն ֆունտ ստերլինգ:

«Եթե Մադրիդում ցանկանում են գնել Ազարին, ապա նրանք պետք է իմանան, որ իմ մեջքի հետեում ոչինչ անել չի հաջողվի: Եթե նրանք իսկապես ցանկանում են ձեռք բերել Էդենին, ապա պետք է զանգահարեն ինձ եւ ասեն այդ մասին:

Ազարի համար «Ռեալը» ստիպված կլինի վճարել 100 մլն ֆունտ ստերլինգ եւ տալ լավագույն երեք խաղացողներից մեկին: Ուստի «արքայական ակումբը» ստիպված կլինի 100-ական միլիոն վճարել Ազարի յուրաքանչյուր ոտքի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «The Telegraph»-ը: