Սոֆիայի «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» մրցաշարում հայ ըմբիշներն իրենց մեդալների քանակն ավելացրին ևս մեկով: 85 կգ քաշայինների պայքարում Մաքսիմ Մանուկյան հասավ եզրափակիչ, սակայն հաղթողի կոչումը զիջեց Իրանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:

Արթուր Շահինյանը 3-րդ տեղի համար պայքարում պարտվեց Թուրքիայի ներկայացուցչին և զբաղեցրեց 5-րդ տեղը:

Այսպիսով՝ Հայաստանի ընտրանին նվաճեց 6 մեդալ:

Արսեն Ջուլֆալակյանը (75կգ) և Արթուր Ալեքսանյանը (98կգ) նվաճեցին ոսկե մեդալ, Ռաֆայել Ալեքսանյանը (71կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ)'արծաթե, Կարապետ Չալյանը (75 կգ) և Էդուարդ Սարգսյանը (80 կգ)՝ բրոնզե մեդալներ: