Asekose.am-ի տեղեկություններով ուշագրավ զրույց է տեղի ունեցել Ռիտա Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող հիշատակի արարողության ժամանակ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան' հուշահամալիրում ժամանակավորապես տեղադրված ամֆիթատրոնի առաջին շարքում' ՀՀ Առաջին տիկնոջ կողքը նստած ՌԴ նախագահն ասել է.
- Հիանալի ռուս երգչուհի է:
- Այո, հիանալի երգչուհի է, բայց Գուլեգինան հայուհի է,- շշնջացել է Ռիտա Սարգսյանը:
- Վստա՞հ եք,- հարցրել է Վլադիմիր Պուտինը:
- Այո, իհարկե, Գուլեգինայի իսկական ազգանունը Մեյթարջյան է,- պատասխանել է Ռիտա Սարգսյանն, ինչին Վլադիմիր Պուտինն արձագանքել է.
- Մտքովս չէր անցնի ...
Նշենք, որ Մարիա Գուլեգինան իր բոլոր մենահամերգներում կատարում է Կոմիտասի «Կռունկը», որն էլ հնչեցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: