Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականություն չի վերադառնա», - այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց հենց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը։
«Քաղաքականության էջը ինձ համար փակ է», - ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա այսօր մասնակցում էր իրեն պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի բացմանը։ Նոր տոնավաճառում 520 առևտրականներ երեք տարի առանց վարձավճարի առևտուր կանեն։
Իրեն բոլոր կողմերից շրջապատած մանր ու միջին ձեռներեցների հետ զրուցելով՝ Ծառուկյանը հպարտությամբ հայտարարեց․ - «Ինչ խոստացել եմ, տասնապատիկ ավելին եմ արել և շարունակելու եմ անել»:
«Ազատության» հարցին, թե հաշվի առնելով տեղի ունեցածը՝ ի՞նչ խոստումների մասին կարող է խոսք լինել, ԲՀԿ նախկին առաջնորդը պատասխանեց․ - «Մի քիչ հեռու տար, ցա՛վդ տանեմ: Տղա՛ ջան, հարգելի՛ լրագրող, թույլ տուր ժողովրդի հետ շփվեմ: Ասացի՝ քաղաքականության համար ես այդ էջը փակել եմ: Անհասկանալի՞ եմ ասել»:
Մանրամասները և տեսանյութն՝ այստեղ: