Հայաստանի ատոմակայանի շահագործման ընթացքում խստորեն պահպանվում են միջազգային կոնվենցիաներով ստանձնած բոլոր պարտավորությունները և իրականացվում են անվտանգության ապահովման լուրջ միջոցառումներ: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համաձայնագրի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Ատոմակայանի շահագործման ընթացքում անվտանգության ապահովումը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող և սկզբունքային հարց է: Մենք պատշաճ անվտանգության ապահովման համար օգտվում ենք ոչ միայն ռուսական փորձից, այլ նաև խստորեն պահպանում ենք միջազգային կոնվենցիաներով ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ընդգծեց Գալստյանը:

 

Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ անցյալ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ժամանակ պատճառաբանվեց, որ ատոմակայանը 88 օր նախատեսված ժամկետից ավելի կանգնել էր վերանորոգման և փոխնախարարին հարցրեց, թե այս շահագործման ժամկետի երկարացման դեպքում հաշվարկե՞լ են, թե քանի օր է կանգնելու ատոմակայանը և դա սակագնի վրա ո՞նց է ազդելու.

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.