ffa.am Քիչ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Լիտվայի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականնեըի միջև: Խաղն ավարտվեց 0:0: Ըստ մրցաշարի ձևաչափի՝ ոչ-ոքիի դեպքում նշանակվում են 11-մետրանոցներ: Այդ հարվածաշարում հաջողությունն ուղեկցեց մեր մրցակիցներին: Լիտվայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մրցաշարի երկրորդ տուրում վաղը՝ մայիսի 3-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Էստոնիայի ընտրանու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական էջը: