Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի առաջին օրը սկսել է հանդիպումից Սենատում, որին մասնակցել են Արիզոնայի սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: 

 

Սենատից Նախագահ Սարգսյանը մեկնել է Պետքարտուղարություն, որտեղ կայանալու էր նրա հանդիպումը Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Սերժ Սարգսյանի այցի երկրորդ օրը կսկսի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան այցելությունից, որից հետո Սարգսյանը ներկա կլինի ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանում, որտեղ կծանոթանա Հայաստանին վերաբերող նմուշներին և կմասնակցնի նոր նամականիշի մարման արարողությանը: 

 

Աշխատանքային այցի ընթացում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կստորագրվի նաև «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին:

 

Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելութով: