«Հըզբոլլահի» առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ Լիբանանում իր խումբը ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում «Ալ-Քաիդայի» հետ կապված գրոհայինների դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով' գրոհը «տեղի կունենա անհրաժեշտ ժամանակ անհրաժեշտ վայրում». մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:
Լիբանանցի պաշտոնյաները «Հըզբոլլահի» առաջնորդին զգուշացրել են անդրսահմանային ռազմական գործողություններից Լիբանանի համար հնարավոր հետևանքների մասին: