Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը «Ամկարի» պաշտոնական կայքի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև Հայատսանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ելույթներին.
-Ընտրական փուլից առաջ շատերը կարծում էին, որ Հայաստանը, որը վերջին ժամանակներս ֆուտբոլային Եվրոպայում մեծ աղմուկ բարձրացրեց, ունակ կլինի մրցաշարի ուղեգիր նվաճելուն: Սակայն Ալբանիայի դեմ խաղից հետո, կարծես, հասնել հնարավոր չէ.
-Երբ կորցնում ես առաջատարներին, դժվար է դրական արդյունքի հասնել: Մենք Իսպանիայի հավաքական չենք, որտեղ վնասվածք ստացած յուրաքանչյուր ֆուտբոլիստի հեշտությամբ կարող է փոխարինել պահեստային ֆուտբոլիստ: Հայաստանը չի կարող առանց Մխիթարյանի, Մովսիսյանի, Օզբիլիսի: Ցավալի է, որ Սերբիայի դեմ խաղում վերջին րոպեներին գոլ բաց թողեցինք, պորտուգալացիների դեմ էլ կարող էինք ոչ-ոքի խաղալ, իսկ ալբանացիների դեմ խաղում ընդհանրապես հաղթում էինք 1:0 հաշվով, բայց խաղի վերջում 2 գնդակ բաց թողեցինք: Մեզ նախկինի պես ինչ-որ մանրուքներ չեն բավականացնում: