Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ երկիրը ֆինանսական կոլապսի է գնում, իսկ այդ ընթացքում իշխանությունները երկրի կառավարումը փոխարինել են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով:

 

«Եթե մինչև փետրվար հնարավորություն կար 40 ստորագրությամբ արտահերթ հրավիրել, խնդիրներ բարձրացնել, ապա հիմա դա չկա»,- ասաց Զուրաբյանը:

 

Անդրադառնալով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» ստորագրահավաքներով հարցեր բարձրացնելը և արտահերթեր կազմակերպելը անցյալ եք համարում, Զուրաբյանն ասաց.

 

«Փաստ է դա: Մենք հազար ու մի հարց կուզեինք բարձրացնել: Առաջ դրա համար մենք ունեինք ԲՀԿ-ի աջակցությունը: Սա փաստ է»,- ասաց Զուրաբյանը: 

 

Տեսանյութը՝ 1in.am-ի.