Ադրբեջանի բանտերում այս պահին գտնվող քաղբանտարկյալների թիվը հասել է 80-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է քաղբանտարկյալների ընդհանուր ցուցակ կազմելու հարցերով զբաղվող աշխատանքային խումբը:
Ցուցակի մեջ ներառվել են նոր անուններ, այդ թվում՝ ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության անդամներ, լրագրողներ, իրավապաշտպաններ:
Ադրբեջանի քաղբանտարկյալների հիմնարար ցուցակն ավելի վաղ կազմել էին ադրբեջանցի իրավապաշտապան Լեյլա Յունուսն ու Ռասուլ Ջաֆարովը, սակայն այն հրապարակելուց հետո իրենք էին հայտնվել քաղբանտարկյալների կարգավիճակում: