Վրացական 18 ընկերություններ արդեն նախապատրաստել են ռուսական շուկա վերադարձի համար անհրաժեշտ գրանցման փաստաթղթերը:
Միջազգային ներդրումների համակարգման կենտրոնի ղեկավար Գեորգի Սետուրիձեն հայտարարել է, որ կողմերի հետ հանդիպումից հետո կորոշվի, թե վրացական ընկերություններն ինչպիսի հավելյալ չափանիշներ պետք է բավարարեն: Նա չի բացառել, որ Ռուսաստանի սանիտարական ծառայությունը լրացուցիչ ստուգումներ պահանջի:
Վրացական 7 հոգանոց պատվիրակությունն այսօր Մոսկվայում բանակցություններ է վարել և հանդիպման ավարտին վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ գարնան վերջին հնարավոր է վրացական արտադրանքի' ռուսական շուկայում հայտնվելը:
Ռուսական շուկա վերադառնալ ծրագրում են վրացական 60 ընկերություններ, որոնք արտադրում են գինի և հանքային ջուր: