Ավստրալիայում 17-ամյա դեռահասին ձերբակալել են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար, գրում է The Australian թերթը:
Երկրի վարչապետ Թոնի Էբոթը հաստատել է, որ ոստիկանությունը մի շարք գործողություններ է իրականացրել Սիդնեյում և Մելբուռնում, և ձերբակալել է մեկ կասկածյալի:
«Արդեն կան վկայություններ, որ դա եղել է ահաբեկչության լավ պատրաստված ծրագիր», - ասել է Էբոթը:
Հաղորդվում է նաև, որ իրավապահ մարմինները հետախուզության ընթացքում հայտնաբերել են երեք պայթուցիկ սարքեր: Ոստիկանությունում ասում են, որ անմիջական սպառնալիք հանրությանն այլևս չկա: