Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախագահ Էրդողանի կողմից ընտրակարգը խախտելու փաստի առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, քրդական կուսակցությունն այս մասին որոշում է կայացրել այն բանից հետո, ինչ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը երկու անգամ մերժել էր իրենց ներկայացրած համանման դիմումը:

 

Կուսակցությունն ահազանգել է, որ նախագահ Էրդողանը խախտում է Թուրքիայի սահմանադրության մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են նախագահի անկողմնակալությանը, պաշտոնը ստանձնելուց հետո տվյալ անհատի ցանկացած կուսակցության հետ հարաբերությունները խզելուն: